Խոշոր պայթյուն Թուրքիայում
Թուրքիայի Սաքարյա նահանգի Հենդեք թաղամասի մակարոնի գործարանում պայթյուն է եղել։ Դրանից հետո հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաև՝ գործարանի մեջ մարդ մնացել է, թե ոչ։
Տեղեկություններ չկան հրդեհի բռնկման պատճառների մասին։