ՀայաստանՊատահար

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները աճել են

Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները աճել են։ 2021 թվականից հետո նման հանցագործությունների թիվը զգալի ավելացել է։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերին ԱԺ-ում հայտնել էր, որ 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունները փոփոխվել են։ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվը, 2019 թվականի համեմատությամբ, աճել է 13.816-ով կամ 51.4%-ով:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 90 դեպք է տեղի ունեցել, ամենից շատը՝ Երևանում։ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել էր հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք․ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4%: