ՀայաստանՊատահար

Հրդեհ՝ բնակելի տան տանիքում

Այսօր՝ ժամը 12։07-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տան՝ մոտ 120 քմ մակերեսով, ինչպես նաև ավտոտնակի՝ մոտ 20 քմ մակերեսով տանիքներում։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 13։19-ին, իսկ 13։57-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի հետևանքով մասամբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը՝ ինչպես նաև խոհանոցի առաստաղը՝ մոտ 15 քմ։ Վնասվել են ավտոտնակի տանիքում կուտակված կենցաղային իրերը։

Հրդեհի բռնկման պատճառները և հասցված վնասի չափը պարզվում են։

Մարինա Գրիգորյան