ՀայաստանՊատահար

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն

Ամուսիններ Ե.Ն.-ն և Ա.Հ.-ն մեղադրվում են բնակարանում բռնություն գործադրելով խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։

Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։

Այնուհետև, ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները, բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 հազար ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով վերցրել են տուժողին պատկանող 2 մլն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:

Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ներխուժելով կատարված ավազակության համար։ Նախաքննությունը ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազի հսկողությամբ դատարան։