ՀայաստանՊատահար

92 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել՝ ձյան պատճառով

ՓԾ տվյալներով՝ դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ ձյան առատ տեղումների հետևանքով ավտոճանապարհներին առաջացած տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց, ինչպես նաև օգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության ռեժիմի։ Չնայած ձնամաքրման աշխատանքներին, սոցիալական մեդիայում տարածվում են տեսանյութեր, որ մի շարք խոշոր քաղաքների փողոցները շարունակում են ձնածածկ կամ սառած մնալ։

Այս պահին ձյուն է տեղում Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Անիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում։

Մարինա Գրիգորյան