Հրազդան գետում հայտնաբերվել է 26-ամյա աղջկա դին
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Լիլիթ Երմալովյանի հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դին։
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ, 26-ամյա աղջիկը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ էր որոնվում։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի քույրն էր։
Հարազատների խոսքով՝ նա ժամը 12:30-ի սահմաններում Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և տուն չէր վերադարձել։ Սկզբում նրան որոնել են հարազատները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է՝ նրանց էին միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահ մարմինները պարզում են մահվան հանգամանքները։
