
15-ամյա պատանուն դանակահարված տեղափոխել են հիվադանոց
Ջրվեժի բնակիչ, 22-ամյա երիտասարդը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 15-ամյա պատանուն։ Սրա մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունից։
Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 02։30-ին մոտ, Հայկ անունով 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել։ Դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա խոստովանել է կատարած հանցագործությունը։
15-ամյա երիտասարդի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա:
Հիշեցնենք, որ սա այս ամսվա երկրորդ դեպքն է, երբ դանակահարվում է պատանի։ Նոյեմեբրի 9-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել 6 երիտասարդի միջև։ Նրանցից մեկը` Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն, դանակահարության արդյունքում մահացել էր։