Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է
Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը 2024 թվականի առաջին եռամյսակի համեմատ նվազել է 177 միլիոն դոլարով։
Armstat-ի տվյալներով՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը թնացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6 միլիարդ 428 միլիոն դոլար։ Այս պահին պետական պարտքը կազմում է շուրջ 6 միլիարդ 251 միլիոն դոլար։
2019 թվականից հետո արտաքին պետական պարտքի ամենամեծ թիվը 2023 թվականին է գրանցվել՝ կազմելով 6 միլիարդ 501 միլիոն դոլար։ Ամենացածրը եղել է 2019 թվականին 5 միլիարդ 784 միլիոն դոլար։