ՀայաստանՍպորտ

«Փյունիկը» միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին

Ազգերի լիգայի C դիվիզիոնի D ենթախմբում տանը Հյուսիսային Մակեդոնիային 0։2 հաշվով պարտվելուց հետո FAF շարժումը («Առաջին հայկական ճակատ») հանդիպումից հետո պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Հայկական ակումբների ֆան-շարժումները ևս պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Սակայն, ՀՖՖ-ում նախագահի հրաժարական չի քննարկվում։

«Փյունիկը» ևս միացել է ֆան-ակումբների պահանջին։ Ակումբում լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ։

Ակումբը կոչ է արել Բարձրագույն խմբի ակումբներին չլռել, գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը: