«Ինտեր»-ի նոր կետը Մխիթարյանի պայմանագրում
Իտալական «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Այդ ցանկում նաև Հենրիխ Մխիթարյանը։
Պայմանագրի նոր կետը վերաբերում է կողմերի միջև համագործակցության դադարեցմանը։ Ըստ դրա՝ պայմանագրի խզման դեպքում տվյալ ֆուտբոլիստը հավելավճար կստանա։
Մխիթարյանի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Շուշան Ասրյան