78-ամյա հայազգի Շերն իր ելույթով եզրափակեց «Victoria’s Secret»-ը
Հինգ տարվա դադարից հետո «Victoria’s Secret Fashion Show»-ն երեկ երեկոյան Նյու Յորքում վերադարձավ ցուցադրության։
Միջոցառմանը ելույթ ունեցավ հայկական արմատներ ունեցող լեգենդար երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով այս տարի նշել է իր 78 ամյակը։ Երգչուհին ներկայացավ իր՝ 1998 թվականին թողարկված «Believe» երգով։
Նորաձևության շոուին մասնակցում էին հին ու նոր սուպերմոդելներ։ Ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ։
Շոուն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց մի շարք մեդիա հարթակներում, ներառյալ` Instagram, Youtube, Tik-tok:
Շուշան Ասրյան