ՀայաստանՏնտեսություն

Վերջին 10 տարիների պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը 145%-ով աճել են

Կառավարությունը սեպտեմբերի վերջին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այն ուղարկվել է Ազգային ժողով ու դեռ պետք է քննարկվի։

Նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի ծավալը 145%-ով գերազանցում է 10 տարի առաջ գրանցված ցուցանիշներին։

Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում եկամուտներին զոիգահեռ աճել են նաև ծախսերը։ Ինֆոգրաֆիկայում տեղ գտած 2024 ու 2025 թվականի եկամուտներն ու ծախսերը սպասվող ցուցանիշներն են։