ՀայաստանՌազմական

Զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինառայողները կարող են անցնել պայմանագրային զինվորական ծառայության

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներում փոփոխություններ են սպասվում։ Այս մասին Ազգային ժողովի գումարման 8-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Փոփոխություններով նախատեսվում է որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալ զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին։ Վերջիններս ծառայության անցնելու դեպքում չեն զրկվի նաև զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Զորամասերի ցանկը, որտեղ գործում է տվյալ արտոնությունը, պետք է հաստատվի Պաշտպանության նախարարության կողմից։

Նշվել է նաև, որ զինվորականները նույնպես հնարավորություն են ունենալու օգտվել ատեստավորման կարգից և ստանալ ավելի բարձր աշխատավարձ։