Կարեն Խաչանովը դուրս մնաց ATP-500-ի հետագա պայքարից
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-500-ի կիսաեզրափակչի ուղեգրի համար մրցեց աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։
Աշխարհի 27-րդ ռակետը 5։7, 2։6 հաշվով զիջեց իսպանացուն՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Հանդիպումը տևեց 1 ժամ 36 րոպե։
Մինչ այս Խաչանովը առաջին փուլում հաղթանակի էր հասել Ռոբերտո Կարաբալես Բաենայի նկատմամբ, հետո հաղթել էր Ֆրանսիսկո Սերունդոլոյին:
Կառլոս Ալկարասը կիսաեզրափակչում կմրցի Դանիլ Մեդվեդևի դեմ։