Թուրք երկրպագուները հարձակվել են ՀՄԸՄ Վալանսի հայ ֆուտբոլիստների վրա․ մի քանիսը հիվանդանոցում են
Կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին, Դրոմ-Արդեշ թաղամասում կայացած «Թրքոյզ» — «Բուրգ-լես-Վալանս» (ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) ակումբն է) ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։
Հանդիպման ժամանակ, «Բուրգ-լես-Վալանսը» 2։0 հաշվով հաղթում էր,մ թուրք երկրպագեուները ներխուժել են խաղադաշտ՝ դաժանորեն հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա: Ըստ նախնական ցուցմունքների՝ հնչել են նաև ռասիստական և հակահայկական հայհոյանքներ։ ՏԵղին ունեցածին միջամտել է ստիկանությունը։ Հանդիպումը դադարեցվել է։ «Բուրգ-լես-Վալանսի» մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխվել են Վալանսի հիվանդանոցային կենտրոն:
Ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարները բողոքներ են ներկայացրել Վալանսի ոստիկանական բաժանմունք: Ինչպես տեղեկացնում է «Le Dauphiné Libéré»- ն, «Թրքոյզ» ակումբի նախագահ Կանբեր Յիլմազը հանդիպման ավարտին հայտարարություն է տարածել.
Ես իսկապես գոհ չեմ կատարվածից։ Ով հարվածեց առաջինը, ով հարվածեց երկրորդը, մենք չենք իմանա…
Այս լուրջ միջադեպը իրարանցում առաջացրեց Վալանսի հայ համայնքում, և բազմաթիվ կազմակերպություններ, ինչպիսիք են Վալանսի ՀՖՀ Դաշնակցություն «Քրիստափոր Միքայելյան» բաժինը և ապրիլի 24-ի Դրոմ-Արդեշի C24 կոմիտեն, նույնպես հրապարակեցին մամուլի հաղորդագրություններ։
Ապրիլի 24-ի C24 կոմիտեն խստորեն դատապարտում է թիմերի տեղի ունեցած լուրջ միջադեպը և կոչ է անում խիստ և արդյունավետ պատժամիջոցներ կիրառել։
Ռասիստական բռնություն, հակահայկական արտահայտություններ, ֆիզիկական ոտնձգություններ։ Այս միջադեպերը դուրս են սպորտային շրջանակներից, քանի որ դրանք, ցավոք, արտացոլում են հակահայկական ատելությունը, որը հմտորեն պահպանվում և բորբոքվում է Թուրքիայի կողմից իր քաղաքացիների միջև մինչև Ֆրանսիա: Այս ատելությունն այսօր մեր դռների մոտ է՝ ֆուտբոլային մարզադաշտում:
Թուրքիան, որը դեռևս հրաժարվում է ճանաչել 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանական անցյալը, շարունակում է ժխտել իր նախնիների կատարած հանցագործությունները և ցանկանում է խեղդել ֆրանսիական հանրապետության ներսում ինտեգրման այս գոյատևած օրինակների ձայնը։
Այս կիրակի ֆուտբոլային մարզադաշտում մրցակցի ֆուտբոլիստների և երկրպագուների կողմից արտահայտված բռնությունն այսպիսով դուրս է գալիս սպորտային շրջանակներից՝ հասնելու քաղաքական աշխարհ:
Մենք չպետք է թույլ տանք, որ դա անցնի, և այս միջադեպը այսպես մնա: Հետևաբար, C24-ը գնահատում է այս փաստերը որպես չափազանց լուրջ և խնդրում է իրավասու մարմիններին՝ հասարակական և իրավական, ինչպես նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ելնելով մեր կարծիքով լուրջ խնդրից, կիրառել օրինակելի պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են նման հանգամանքներում: Որովհետև հարձակման ենթարկված ֆուտբոլիստներից կամ ղեկավարներից բացի, Ֆրանսիայի հայ համայնքն ամեն ինչից առաջ թիրախ է:
Մենք կոչ ենք անում համապատասխան և արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման լուրջ իրադարձություններ երբեք չկրկնվեն։