Երևանում անցկացվել է «Yerevan Color Run» ամենամյա մրցույթը
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի է ունեցել «Yerevan Color Run» ամենամյա վազքի մրցույթը: Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ իրենց ուժերը փորձեցին 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններում։ Առաջին 3 հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մրցանակներով։
Նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպն ու սպորտով զբաղվելը և հնարավորինս շատ երեխաների և մեծահասակների ընդգրկել այս ծրագրի մեջ։ Մրցույթը անցկացվելու է երեք կատեգորիաներով։ 1կմ վազելու են մինչև 14 տարեկան երեխաները, 5 կմ և 10 կմ՝ մյուսները, — այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
«Yerevan Color Run»–ը առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին և դարձել ամենամյա իրադարձություն Հայաստանում։ Մրցույթին մասնակցողները վազքի ընթացքում միմյանց վրա գունավոր փոշի են նետում՝ ավելացնելով իրադարձության գունեղությունը և ուրախությունը։
Աշխարհի մոտ 35 երկրներում անցկացվում են նմանատիպ վազքի միջոցառումներ։