ՀայաստանՊատահար

Սիսիանում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է

Սիսիան քաղաքում բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում։ Բնակիչներից մեկը հայտնել է, որ Որոտան փողոցի շենքերից մեկի չորրորդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։

Հրդեհը մարվել է ժամը 11:00-ին։ Այրվել են ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ մակերեսով, մահճակալը և էլեկտրական տաքացուցիչը։ Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։

Դեպքի հանգամանքները պարզվում են։