Դպրոցականների միջև միջադեպի հետևանքով երեխա է վնասվել
Արագածոտնի մարզի միջնակարգ դպրոցներից մեկի բակում երեխաների միջև վիճաբանության արդյունքում 9-ամյա աշակերտներից մեկը քթի վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել 9-ամյա համադասարանցիների միջև, որի ընթացքում երկու երեխաներ հարվածներ են հասցրել իրենց դասընկերոջ դեմքին։
Վնասվածք ստացած երեխան «քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և կազմել են համապատասխան փաստաթղթեր։
