ՀայաստանՊատահար

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով 2 զոհ կա

Գորիս քաղաքում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է երկու անձ, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։։

Ըստ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ սպանվածներից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։

Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է Արցախից եկած մի երիտասարդ, որը ներկայումս գտնվում է վիրահատարանում։

Այլ տեղեկություններ դեռևս չեն նշվում։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մարինա Գրիգորյան