ՀՊԼ․ Առաջատար «Ուրարտուն» միավորներ կորցրեց «Վեսթ Արմենիայի» դեմ խաղում
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Վեսթ Արմենիայի» դեմ (2։2)։
Պաշտպան Արմեն Սարգսյանի ինքնագոլը «Ուրարտուին» առաջ մղեց հանդիպման հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում տանտերերի կիսապաշտպան Տիգրան Այունցը հավասարեցրեց հաշիվը։ 9 րոպե անց «Վեսթ Արմենիային» Հաջի Դրամեն առաջ մղեց։
Հյուրերը կարողացան մեկ միավոր կորզել ավելացված ժամանակի 7-րդ րոպեին․ «Ուրարտուին» մեկ միավոր պարգևեց Իվան Իգնատիևը։
Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» 26 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վեսթ Արմենիան» 7 միավորով 9-րդ հորիզոնականում է։