Հայաստանում կանցկացվի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը
2026 թվականին Հայաստանը կընդունի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը։ Սրա մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը 21-րդ անգամ է անցկացվելու։ Հայաստանը այս մրցույթում ներկայացրել են 2012 թվականին (քանոնահար Նարեկ Կնյազյանը) և 2024 թվականին (հոբոյահար Հայկ Հեքեքյանը)։
Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-21 տարեկան պատանիների համար: Մնացած մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ։