ԱշխարհՔաղաքականություն

Այսօր Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին․ ի՞նչ է այն

Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի կունենա BRICS-ի գագաթնաժողովը։ 

Ավելի քան 20 պետությունների ղեկավարներ կմնասնակցեն գագաթնաժողովին։ Հայաստանը ևս կմասնակցի դրան։ Սրա մասին սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ 

BRICS-ի անդամ երկրներ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս կոալիցիան հակակշիռ է արևմուտքին։ 

Անդամ երկրների բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 45%-ը։ Անդամ պետությունների տնտեսությունների ընդհանուր գումարը 28,5 տրիլիոն դոլար է։ Սա համաշխարհային տնտեսության 28%-ն է։

Ռուս պաշտոնյաները նշել են, որ ևս 30 երկրներ ցանկանում են միանալ BRICS-ին կամ ավելի սերտ կապեր փնտրել։

Անդամ պետությունների միջև կան հակասություններ։ Հնդկաստանի ու Չինաստանի միջև տարաձայնություններցի բացի տարաձայնություններ կան Եգիպտոսի ու Եթովպիայի, ինչպես նաև Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև։