Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կրճատվել է, բեռնափոխադրումները՝ աճել
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2024 թվականի առաջին 3 եռամսյակի ընթացքում ուղևորահոսքը գերազանցել է 4,1 միլիոնը։ Նախորդ տարվա տվյալների համեմատ ուղևորահոսքը կրճատվել է 2 տոկոսով։
Բեռնափոխադրումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,7 տոկոսով։
Սպասարկված թռիչքները ևս նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։