ՀայաստանՍպորտ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում

1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը դարձել է Ռուսաստանի քաղաքացի ու ընդգրկվել ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ջուլֆալակյանը դարձել է քաղաքացի։ Հայտնի է հրամանագիրը։ 

Լևոն Ջուլֆալակյանը 2003 թվականից Հայաստանի ազգային օլմպիական կոմիտեի անդամ էր։ Հայ մարզիկը կարիերան սկսելուց 4 տարի անց կարողացել է դառնալ և՛ Աշխարհի, և՛ Եվրոպայի չեմպիոն։