««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»․ Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովը, որի ընթաղքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին։
Համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել նա Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ պայմանագրի կնքումը աստիճանաբար տարածաշրջանային իմաստից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական պատերազմին։ Ներկայումս Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները մեծ դժվարություններ են առաջացրել արևելեք-արևմուտք երկկողմ ապրանքաշրջանառության վրա։ Ըստ այդմ էլ՝ համաշխարհային մի շարք գերտերություններ և զարգացած պետություններ ապրանքների հոսքի նոր ուղիներ գտնելու խնդիր ունեն։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի 70 տոկոսից ավել տարածքներ գտնվում են անշարժ վիճակում և չեն ծառայում ապրանքների հոսքը ապահովելու գործին։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական իմաստներից մեկն էլ այդ խնդիրը լուծելն ու Հայաստանի տարածքը տնտեսական հոսքերի սպասարկմանը տրամադրելն է։
Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է։ Ինձ երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից։ Սա ուղղակի իրադրության չգնահատման, կամ պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Այս նախագիծը, ըստ էության, կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար։ Տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն, — ասել է Փաշինյանը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Վրաստանում՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում։