ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախահայերը փոքր թիվ են կազմում
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 5409 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ 3431 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի պատճառով արցախահայերը հարկադրված սկսեցին գաղթել Հայաստան։
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տվյալներով Հայաստան է գաղթել ավելի քան 115 հազար արցախցի։ Հուլիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել են Արցախից բռնի տեղահանված մեծ թվով անձինք։ Նրանց մեծամասնությունը չի վերադարձել հայրենիք: Ինֆոգրաֆիկան պատասխանում է հարցերին․