ՀայաստանՍոցիալական

Երևանը համալրվել է հասարակական տրանսպորտի նոր խմբաքանակով

8․5 մետրանոց 20 նոր ավտոբուսներ և 10 տրոլեյբուսներ են բերվել Երևան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Կոստանյանը։ Մատակարար կազմակերպությունը պարտավորվում է մինչև տարվա վերջ տրամադրել 151 նոր ավտոբուսներ 5 տրոլեյբուսներ ևս։

Շարժակազմի համալրման արդյունքում մաշված ավտոբուսներն ու տրոլեյբուսները փոխարինվելու են նորերով։ Որոշակի փոփոխություններ են արվելու նաև ուղեգծերում և դրանք սպասարկելվելու են նոր խմբաքանակով։