ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում

Հոկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 18:17-ին, երկրաշարժ է գրանցվել Վայոց ձորի Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին տեղեկանում ենք Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի միջոցով։ Օջախում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2․1 մագնիտուդ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։