ՀայաստանՍպորտ

ՀՖՖ նախագահի հայտարարության հետքերով

Արմեն Մելիքբեկյանը հոկտեմբերի 21-ին հայտարարությամբ հանդես եկավ։ Նա նշեց, որ ՀՖՖ ռազմավարության ծրագրերը չեն կատարվել։ Նախագահը անդրադարձավ հիմնական պատճառներին․

Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունից հետո պետք է նշել, որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հարևան Վրաստանի հավաքականը կարողացավ Ազգերի լիգայի միջոցով նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու փլեյ-օֆֆի մասնակցության իրավունք ստացավ, իսկ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը այդ մրցաշարում վաստակած միավորների քանակով 52 երկրների մեջ 50-րդն էր, խփած գոլերի քանակով՝ 51-րդը։

Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեցություն չունեցավ անգամ ուկրաինական ֆուտբոլի վրա։ Թիմերը մասնակցել և մասնակցում են եվրոպական հեղինակավոր մրցաշարերին։ Ուկրաինայի հավաքականն էլ մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Առաջնության ներքին հանդիպումների մասին խոսելիս պետք է անդրադառնալ ժամային գրաֆիկին։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Նոա» — «Մլադա Բոլեսլավ» խաղի օրը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի տուրի կենտրոնական հանդիպումն էր։

Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբում վերջերս պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից (2։0)։ Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց պաշտոնից։ FAF-ն էլ շարունակում է պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը։