Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառությունը վերջին տարիներին մեծ աճ է գրանցել
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել էր 21․74 միլիարդ դոլար։ Հայաստանի հինգերորդ ամենախոշոր առևտրային գործընկերը Գերմանիան էր՝ 313,9 միլիոն դոլարով։
2019-2023 թվականին Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է։ Դա կապված է Գերմանիայից տրանսպորտային միջոցների՝ դեպի Հայաստան արտահանումից, Հայաստանից դեպի Գերմանիա երկաթի, պողպատի, ալյումինի արտահանումից, մեքենաներից, բժշկական ապարատներից և այլն։