ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների կանոնակարգը ուղարկվել է ԱԺ վավերացման 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների կանոնակարգը։ Այն վավերացման է ուղարկվել Ազգային ժողով։

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի օրենսդիր մարմնի լիագումար նիստում քննարկվելու է կանոնակարգի վավերացման հարցը։ 

Փաստաթղթի ընդումանը կողմ է քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր։ Փաստաթղթի բովանդակությունը հրապարակային է դարձել սեպտեմբերի 2-ին։ 

Երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների սկիզբը դրվել էր 2021 թվականին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում։

2022 թվականի ապրիլին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնեցրել էին սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքը։ 

2023 թվականի մայիսին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որոշվել է ստեղծվել սահմանազատման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով։