Ինքնավթար Երևանում
Ոստիկանությունից փոխանցում են, որ այսօր՝ ժամը 08։02-ին, Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և, չկարողանալով պահպանել կառավարումը՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։
Ինքնավթարի հետևանքով 38-ամյա վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Բժիշկների տեղեկացմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

