Երևանում 20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկ այլ երիտասարդի
Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի հարակից տարածքում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի։ Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում։ Ըստ ոստիկանության՝ ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ ավելի քան երկու տասնյակ երիտասարդներ հարձակվել են մեկ անձի վրա։
Հետագա զարգացումները կանխելու նպատակով ծառայողները օդ են արձակել երկու նախազգուշական կրակոց։
Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, որը ներկայացվել է համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։ Միջոցառումներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

