Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, 2 մլն դրամ գրավը և պաշտոնավարման կասեցումը։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դանիելյանը ձերբակալվել է վերանշանակումից ընդամենը երկու աշխատանքային օր անց։

Նա մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Մանկապարտեզում արձանագրված չարաշահումների փաստով քրեական վարույթը նախաձեռնվել էր 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների և մինչ օրս գտնվում է նախաքննության փուլում։

Հարկ է նշել, որ նա 2017 թվականի մարտին` Ազգային ժողովի հերթական ընտրություններից առաջ, Դանիելյանը աշխատել է ՀՀԿ-ի օգտին, ինչը բացահայտել և դա փաստող ձայնագրություն էր հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։