«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը

ՀՀ արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը։ Տեղեկությունը հայտնել է Քրեակատարողական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 2-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի ձայն։ Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ։

Փաթեթում եղել են մեկ wi-fi սարք, USB երեք լար և երկու լիցքավորման կոճ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։