
Արագածոտնի և Լոռու մարզերում արտակարգ իրավիճակ է ձյան պատճառով
Նոյեմբերի 27-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Դեպի Սպիտակ տանող 17 կիլոմետրանոց ճանապարհին մերկասառույց է։
Ռյա Թազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ տանող մի քանի գյուղեր տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույցով է պատված։
40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: Մի քանի քաղաքացիների ավտոմեքենաները Արագածոտնի և Լոռու պարեկները տեղափոխել են անվտանգ վայր: Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունը։
Նոյեմբերի 25-ից Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։