
Apple-ը զգալի աճ է գրանցել Հնդկաստանում
2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստանում Apple-ի եկամուտները աճել է 36%-ով:
Այս աճը հիմնականում պայմանավորված է iPhone-ի հզոր վաճառքով, որը գալիք ֆինանսական տարում ակնկալվում է 11 միլիարդ դոլարի եկամուտ:
Չինաստանից Apple-ը տարեկան ստանում է ավելի քան 68 միլիարդ դոլար եկամուտ, այսինքն՝ ավելի քան ութ անգամ ավելի, քան Հնդկաստանից: Սակայն Apple-ի վաճառքի շարունակական ընդլայնումը Հնդկաստանում օգնում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից։
Հնդկաստանում Apple-ի պահանջարկը նաև հնարավորություն է ընձեռում ընդլայնելու իր դիրքերը Ասիայում՝ առաջարկելով մրցակցային առավելություններ։
Շուշան Ասրյան