ԳործարարությունՀայաստան

«Արդշինբանկը» ձեռք է բերել HSBC բանկի հայկական մասնաճյուղը

10 ամսյա գործարքից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ձեռք է բերել HSBC Հայաստան բանկի 100% բաժնետոմսերը: Բանկը վերանվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ:

Տարեսկզբին բրիտանական HSBC-ն իր բիզնեսը Հայաստանում վաճառքի էր հանել՝ իր կապիտալը այլ ուղղություններով բաշխելու համար։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն համաձայնության էր եկել HSBC Europe B.V.-ի հետ բանկի ձեռբերման համար։

Բանկի հաճախորդների հաշիվները պահպանվել են, իսկ քարտերը վերափոխվել են նախկին բանկոմատային քարտերից՝ դեբիտ քարտերի:

Արդշինբանկի հայտարարել է, որ հաճախորդները կսպասարկվեն նախկինում գործող պայմաններով ու ծառայությունների ցանկով։

Արդշինբանկը Հայաստանի 4-րդ ամենախոշոր հարկ վճարող բանկն է։

Շուշան Ասրյան