
Մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր կիրականացվի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար։ Նրանք պարտավորվում են օղիների արտադրությունը իրականացնել սահմանված չափորոշիչները խստորեն պահպանելով։ Նրանց գործունեությունը կվերահսկվի։ Ըստ նախարարության կատարած դիտարկումների՝ մրգային օղիների արտադրությունը պետության կողմից պահպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք է համարվում։
Քննարկման մասնակիցները հավանություն են տվել ներկայացված առաջարկին։ Էկոնոմիկայի նախարարությունը կմշակի կառավարության որոշման նախագիծ։
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրություն է իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի և Էկոնոմիկայի նախարարության առաջարկով։ Դիտարկվել են 2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը ոլորտում գործկատարած դիտարող տնտեսավարողների գործունեությունը։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացվել էր՝ հավասարեցվելով այլ տեսակի օղիների համար սահմանված դրույքաչափերին։ Նախկինում անբարեխիղճ տնտեսվարողները նկատել էին, որ ակցիզային հարկը չորս անգամ ավելի քիչ է մրգային օղիների, քան սովորական ցորենի օղու համար։ Այդ պատճառով էլ սկսել էին զանգվածային խարդախություններ իրականացնել մրգերի կամ հատապտուղների համերը սովորական օղու մեջ խառնելով։
Բարեխիղճ տնտեսվարող է համարվում այն տնտեսական սուբյեկտը, որը գործում է օրինականության, արդար մրցակցության և բիզնեսի էթիկայի սկզբունքներին համապատասխան: Բարեխիղճ տնտեսվարողը զերծ է մնում խաբեություններից, անարդար մրցակցությունից, հարկերից խուսափելու և սպառողների իրավունքները խախտելու գործողություններից: