ՀայաստանՄշակույթ

Հուշարձանները նոր կարգավիճակ են ստացել  

ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության փորձագիտական հանձնաժողովի առաջին նիստում  որոշվել է Երևանի և մի շարք մարզերում գտնվող հուշարձաններին կարգավիճակ տալ։ 

Երևանից ներկայացվել է միայն Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը։ 

Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՝ 

Արագածոտնի մարզի  

— Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.) 

—  Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․)  

— Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․) 

-Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1) 

Լոռու մարզի  

-Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․) 

 Գեղարքունիքի մարզի  

-Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․) , Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.)  

-Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․) 

 Վայոց ձորի մարզի  

-Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։  

Արարատի մարզի  

-Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ.,),  
-Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ.),  
-գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ.),  

 Սյունիքի մարզի  

-Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ.,) և  

-Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ) հուշարձանի օգտագործման ծրագիրը: 

Նախագիծը ընդունվելու դեպքում, ըստ ընդունված կարգի, ցանկը կուղարկվի համայնքի ղեկավարների համաձայնեցմանը , որից հետո կհաստատվի ԿԳՄՍՆ նախարարության կողմից։