ՀայաստանՍոցիալական

Մինչև հոկտեմբերի վերջ մետրոպոլիտենը կհրաժարվի ժետոնից․ ամբողջությամբ անցում միասնական տոմսային համակարգին

Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կանցնի միասնական տոմսային համակարգին, այսինքն՝ ժետոններ այլևս չեն լինի։ Այսմասին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական  հերթական նիստի ժամանակ։

Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 582․622 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2962 գնացք, որից 682-ը՝ 3 վագոնանի, 1252-ը՝ 2 վագոնանի, 1028-ը՝ 1 վագոնանի։ Ծրագրավորած ուղևորափոխադրումը կազմել է 552․699 ուղևոր, փաստացի տեղափոխվել է 582․622 ուղևոր, կատարողականը՝ 105.5 %, միասնական վճարային համակարգով անցել են 341589 ուղեւոր։ 

Պաշտոնակատարը զեկուցեց նաև, որ Գործարանային կայարանի 3 շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն սկսվել են և մինչեւ դեկտեմբերի 25-26 փոխարինված կլինեն։