Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ կապված Իսրայելի զենքի վրա էմբարգո կիրառելու մասին վերջինիս հայտարարությանը։ Մակրոնը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ պետք է դադարեցնել Իսրայելին զենք մատակարարելը։ Նա Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Գազայում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշել, որ պետք է ամեն ինչ անել խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար։
Այս ամենի վերաբերյալ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների առաջնորդների միջև։ Ինչպես նշում են Նեթանյահուի գրասենյակից՝ վարչապետն ասել է, որ «Իսրայելի նկատմամբ սահմանափակումներ դնելը պարզապես կծառայի Իրանին և նրա դաշնակիցներին»։
Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը այդ հարցի շուրջ երկուշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարարի Իսրայել կատարվելիք այցի ժամանակ։