ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբում Ֆարերային Կղզիների և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ։

Ինչպես հայտնում է ֆուտբոլի Հայաստաի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքին մասնակցել են Օգնյեն Չանչարևիչը («Նոա»), Արսեն Բեգլարյանը («Արարատ-Արմենիա»), Վարազդատ Հարոյանը («Ցինդաո Ուեստ Քոսթ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Էդգար Գրիգորյանը («Արարատ-Արմենիա»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա»), Արտակ Դաշյանը («Նոա»), Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյանը («Արարատ-Արմենիա»), Գոռ Մանվելյանը («Նոա»), Լուկաս Սելարայանը («Ալ Ֆաթեհ») և Ժիրայր Շաղոյանը («Դեբրեցեն»):

Երեկ հավաքականին միացան նաև Հենրի Ավագյանն ու Էրիկ Սիմոնյանը, այսօր կմիանա Արամ Խամոյանը։ Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:  

Մարզման լուսանկարները՝ ստորև․