ՀայաստանՄշակույթ

Արտակարգ և ռազմական դրության ժամանակ թանգարանային արժեքավոր նմուշները պաշտպանության տակ կվերցվեն

Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ թանգարանային արժեքավոր և բացառիկ նշանակության հավաքուծների հատուկ ցանկեր կստեղծվեն։ Նպատակն է արտակարգ իրավիճակներում դրանք պաշտպանության տակ վերցնել։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 20-ին նիստի ժամանակ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից։ Դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում։

Վերնոշյալ որոշման նպատակն է նաև արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային նմուշների համար միասնական չափորոշիչներ սահմանել։ Այն հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Միաժամանակ այդպիսի ցանկերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ արդեն իսկ առանձնացված առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների տարհանումը: