
Կարեն Գիլոյանին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում փոխարինելու է Հասմիկ Ավագյանը
Մարտի 24-ին Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Նա համակարգելու է սպորտի ոլորտը: Համիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում որպես դասախոս։
Հիշեցնենք, որ Կարեն Գիլոյանը հունվարի 8-ին դադարեցրել էր աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։ Ավելի վաղ Գիլոյանը հայտնել էր, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ է ընտրվել և հունվարի 1-ից անցելու է իր պարտականությունների կատարմանը ու չգիտի՝ հնարավոր կլինի փոխնախարարի աշխատանքի հետ համատեղել, թե ոչ։
Նա սպորտի ոլորտը համակարգել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից։