ՀայաստանՄշակույթ

Թումանյանի հեքիաթները հնչում են արցախյան բարբառով ու անիմացիոն շնչով

2024 թվականին ֆրանսիական կազմակերպությունը եկել էր Թումանյանի թանգարան ու առաջարկել Արցախի ոչ նյութական, մշակութային ժառանգությանն ուղղված նախագիծ։ Թանգարանի աշխատակազմն առաջարկել է անիմացնել Թումանյանի 5 հեքիաթները Արցախի բարբառով։ 

Նկարը՝ «Սևուկ ուլիկ» անիմացիոն հեքիաթից

Տնօրենը պատմում է իրենց կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ անիմացիաների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Թումանյան թանգարանում։

Նկարը՝ «Ճամփորդները» անիմացիոն հեքիաթից

Թումանյանն ունի 22 հեքիաթ։ Եթե ֆինանսական միջոցներ լինեն, Ղարախանյանը վստահեցնում է, անիմացնելու են ամենայն հայոց բանաստեղծի մնացած հեքիաթները։ Թանգարանը նախորդ տարի սկիզբ դրեց մեկ այլ նախագծի՝ «Ոսկեդարանին»։ Այն հավելված է, որտեղ հասանելի են Թումանյանի 22 հեքիաթները տարբեր լեզուներով։

Նկարը պատկանում է «Ոսկեդարան» հավելվածին

Լուսինե Ղարախանյանը համոզված է՝ եթե հեռախոսում ներբեռնենք «Ոսկեդարան» հավելվածը, սիրով կհաղորդակցվեք թումանյանական տիեզերական արժեքներին։