
Հայոց ցեղաապանության 110-րդ տարելիցը․ ի՞նչ նորություններ են սպասվում
Ապրիլի 23-ին՝ ժամը 3-ին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբավցի ժամանակավոր ցուցադրություն «Փաստագրելով հանցագործությունը․ հայոց ցեղասպանության ականտես վավերագրողները» վերնագրով։
Ցուցադրությունը անդրադառնալու է ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում եղած բոլոր մարդկանց (դիվանագետներ, լրագրողներ, միսիոներներ), ովքեր փաստագրել են հանցագործությունը։
Հատուկ անդրադարձ է արվելու Կոստանդնապոլիսում տեղի ունեցած դատավարություններին, թուրքական մամուլից ցուցադրվելու են տեղեկություններ, որով փաստագրվել և վավերացվել է ցեղասպանությունը։ Ներկայացվելու են ցեղասպանության վերաբերյալ նամակագրություններ, ցուցանմուշներ, զեկույցներ, լուսանկարներ։
Ցեղասպանության թեմայով ևս երկու ցուցահանդես տեղի կունենա Գյումրիում (ապրիլի 30) և Աբովյան քաղաքում (ապրիլի 29)։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այլ երկրներում ևս նախաձեռնել է ցուցադրություններ (Ռուսաստան, Լեհաստան):