ՀայաստանՄշակույթ

Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Սառնաղբյուր

Արցախից տեղահանված, 18-ամյա Ալյոնա Գաբրիելյանն իր «Լեռնային երկրից մի պատառիկ» գրքում այսպես է նկարագրում սահմանից այն կողմ մնացած իր գյուղն ու գյուղի հանդեպ զգացումները, սերը, կարոտը։ Սահմանամերձ Սառնաղբյուր գյուղը թշնամուց 500 մետր էր հեռու, բայց անգամ այդ ժամանակ գյուղն ապրում էր իր դժվարություններով ու հոգսերով։ 2023 թվականի սեպտեմբերին գյուղը, ցավալիորեն, տեղահանվեց։

Սառնաղբյուրը մեծ գյուղ չէր։ 60-70 բնակիչ ուներ։ Ալյոնան հիշում է իր գյուղի առօրյան․

Ալյոնան պատմում է, որ կողքի դպրոց գնալը ևս խնդիր էր, որովհետև թշնամիները մեքենայի վրա էլ էին կրակում։ Սառնաղբյուրի դպրոցը տարրական էր, հինգ աշակերտ էին սովորում։ Նրանցից երկուսը զոհվել էին։ 

Նա դեռ չհրատարակված գրքեր ունի։ «Վերքի ու ելքի երկիր» գիրքը առաջինն է։ Գրել է 2020 թվականին։ Ամեն մի վերքից հետո նա ելքեր էր փորձում գտնել։ Երեք տարի անց վերջացրեց նաև «Լեռնային երկրից մի պատառիկ» գիրքը։ Հույս ուներ, որ բլոկադան կավարտվեր ու նորից կապրեին բնականոն հունով։

Հիմա Ալյոնան իր ընտանիքի հետ տեղահանվել է Հայաստան։ Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում, ինքը՝ Երևանում՝ սովորելու համար։ Բայց իրենց հայրենի գյուղը իրենց սրտում է։