ԱրցախՄշակույթ

Արցախում շարունակում են ավերվել հայկական հուշարձանները. հերթական թիրախը՝ Վանք գյուղի հուշակոթողներն են

Ադրբեջանական կողմը շարունակում է մշակութային վանդալիզմի քաղաքականությունը Արցախի տարածքում։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցիները վերջերս ոչնչացրել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մի շարք հուշակոթողներ։

Մասնավորապես, ավիրվել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը, ինչպես նաև Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարը և պատկերաքանդակներով հուշապատը։

Արբանյակային լուսանկարներից երևում է, որ ավիրվել է նաև Վանք գյուղի բլրի վրա գտնվող Սպիտակ խաչ վանքը։ Այն կառուցվել է 13-14-րդ դարերում։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս արդեն ավիրվել է հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 նմուշ։ Պատերազմի ընթացքում և դրանից առաջ Արցախում և հարակից շրջաններում ոչնչացվել է 250-ից ավելի հուշակոթող, հիմնահատակ ավիրվել մի շարք գյուղեր։