ՀայաստանՄշակույթ

Երևանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոն

Այս տարվա հունիսի 14-ից մինչև հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։ Այն անցկացվում է մի քանի տարի շարունակ և արդեն ձևավորվել է որպես ստեղծագործական հարթակ՝ տարբեր երկրների պարողների և պարարվեստով հետաքրքրված անձանց համար։

Փառատոնը այս տարի նախատեսում է հագեցած և բազմաժանր ծրագիր՝ ներառյալ ներկայացումներ, բաց դասեր, վարպետության դասընթացներ, ֆիլմի դիտումներ և մասնագիտական քննարկումներ։ Կազմակերպիչների խոսքով՝ մասնակցության աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է, և Երևան կժամանեն արտիստներ մի շարք երկրներից։

Փառատոնի նպատակն է զարգացնել ժամանակակից պարի մշակույթը Հայաստանում, ապահովել մասնագիտական փորձի փոխանակում և խթանել ստեղծագործ համագործակցությունները։ 

Միջոցառումները հասանելի են ինչպես մասնագետների, այնպես էլ հետաքրքրված հանրության համար։

Սեդա Մարտոյան